«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը կիսվեց. Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Սասնա ծռերի» 14 անդամներից միայն մի մասի դատաքննությունն է ինքն իրականացնելու։ Արտուշ Գաբրիելյանը այս առանձնացված մասին ավելացնելու է անցած շաբաթ կիսված մասը՝ 7 ամբաստանյալների վերաբերյալ եւ քննելու է միասին: Այսպիսով՝ «Սասնա ծռերի» գործը կքննվի 3 առանձին վարույթներում:  Թե այսօր անջատված մասով գործն ով է քննելու՝ նա չհայտնեց:

 «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն անցած շաբաթ եւս կիսվել էր, անջատված մասով գործը տրվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին:

«Սասնա ծռեր 3»-ի գործով մեղադրյալներն են Արամ Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը:

Դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այսօր առանձնացված գործով քննությունն իրականացնելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամիս ժամանակով Կենտրոնի դատարանից ուղարկվել է էրեբունու դատարան: