Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 4-ին քննարկել են Հորդանանի հետ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը: Այն ստորագրվել էր դեռ 2014 թվականի հոկտեմբերին Ամման քաղաքում:

Ինչպես հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, համաձայնագիրը արգելում է երկրներից մեկի  տարածքում մյուս ներդրողի հանդեպ որևէ խտրականության կիրառումը, ինչպես նաև երաշխավարում է ակտիվների ազգայնացումից: Այսպիսի համաձայնագիր Հայաստանն ունի 41 երկրների հետ, 7-ի հետ բանակցություններ են վարում, այդ թվում՝  նաև Ճապոնիայի:

«Հորդանանից Հայաստան ներդրումները այդքան էլ մեծ չեն, բայց 2017 թվականին այն ավելացել է 90 հազար դոլարով», - ավելացրել է Ազիզյանը։