Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԱՄԷ-ի հետ ներդրումների փոխադարձ  պաշտպանության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարին Երևան քաղաքում:

Ինչպես հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, կողմերը պարտավորվում են երկու կողմերի ներդրողներին տրամադրել պաշտպանության այնպիսի ռեժիմ, ինչպիսին իրենց երկրի ներդրողների կամ մեկ այլ երրորդ երկրի համար են տրամադրում։ Այս արտոնյալ ռեժիմը չի կարող տարածվել դատական ընթացքի վրա: