Գլխավոր դատախազությունը Կառավարության տրամադրած 150 մլն դրամով խրախուսական պարգեւավճարներ է տվել թվով 311 դատախազի: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 23.06.2017թ. թիվ 724-Ն որոշմամբ «Աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացվել է 150000 հազար դրամ: Հատկացված գումարից, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար խրախուսական պարգևավճարի են արժանացել բոլոր այն դատախազները (թվով 311), որոնք կարգապահական տույժի չեն ենթարկվել»,- հայտնել են դատախազությունից:

Թե կոնկրետ ովքեր են ստացել պարգեւավճարներ, դատախազությունից չեն հայտնել: