Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում Լիտվայի Կաունաս քաղաքից թռած օդանավը վայրէջք է կատարել կործանիչների ուղեկցությամբ: Օդանավում կասկածելի փաթեթ են գտել, հայտնում է The Sun-ը:

«Ryanair ավիաընկերության օդանավը վերաուղարկվել է Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան: Այն վայրէջք է կատարել ոստիկանների ներկայությամբ: Օդանավակայանը բաց է, բոլոր չվերթները ժամանակին են ժամանում եւ թռչում»,- հայտնել օդանավակայանի մամուլի քարտուղարը:

Համացանցի օգտատերերը հայտնում են ճայթյունների մասին, պարբերականը պարզաբանել է, որ խոսքն, ավելի շուտ, կործանիչների կողմից ձայնային արգելքը հաղթահարելիս առաջացող ձայնային հարվածի մասին է: