Սիրիայում ռուս զինծառայողներին գրոհայինների կողմից գերեվարելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները չպետք է ընկալել որպես պաշտոնական տեղեկատվություն: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն: 

«Իհարկե, անհրաժեշտ է ներկայացնել վստահության առավել արժանի հաստատում: Սակայն նորից եմ կրկնում, որ այս տեղեկությունը հնարավոր բոլոր աղբյուրներով կստուգվի հաստատելու համար, որ այդ մարդիկ ՌԴ քաղաքացիներ են»,- ասել է Պեսկովը: