ԱՄՆ-ում հեռուստամարաթոնի ժամանակ ավելի քան 200 հազար դոլար է հավաքվել է Սպիտակի երեխաների համար նախատեսված շենքի վերանորոգման համար:

Հեռուստամարաթոնի կազմակերպիչը Ամերիկայի հայ որբերի հիմնադրամն է (Armenian American Orphans and Disabled Children Fund): Հավաքված միջոցներով Սպիտակի գործող շենքը կվերածվի մանկապարտեզի, զվարճանքի եւ մարմնամարզության կենտրոնի, հաղորդում է The Los Angeles Times-ը:

Գլենդելի բնակիչ Հովհաննես Բալայանը, որը 20 տարի շարունակ հեռուստամարաթոնով է զբաղվում, նշել է, որ գումարը վերջնական չէ, եւ նրանք դեռ հաշվարկում են լրացուցիչ նվիրատվությունները:

1999 թվականից սկսած ամենամյա հեռուստամարաթոնը Հայաստանի ինը մանկատների եւ դպրոցների շինարարության համար միջոցներ է հավաքել: