Instagram Stories-ում հայտնվել են հատուկ սթիքերներ, որոնց օգնությամբ օգտատերը կարող է հարցում անցկացնել, փոխանցում է «Գազետան»:

Սթիքերը թույլ է տալիս ընկերներին եւ բաժանորդներին հարցեր տալ եւ տեսնել, թե ինչպես են բաժանվել նրանց ձայները: Ինչպես «պատմությունը»,  հարցումը նույնպես կանհետանա 24 ժամ հետո:

Բացի այդ,  Stories-ում հայտնվել է «զտիչ» գործիքը, որը թույլ է տալիս նկարից եւ տեսանյութից պատճենել ցանկացած գույն եւ այն հետագայում օգտագործել նկարելու կամ տեքստ գրելու համար: