Եթե Հայաստանը Ռուսաստանի ռազմական օգնության կարիքն ունենա, կարող է դա խնդրել: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում այս մասին նշեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի Միացյալ խմբավորման կանոնակարգի քննարկմանը:

Ի պատասխան «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին այն մասին, թե Ռուսաստանը որ դեպքերում պետք է զորքով օգնի Հայաստանին, Զաքարյանը նշեց, որ ռազմական զորակազմի տեղափոխությունների մասին որոշումներն ընդունվում են կողմերի համաձայնությամբ: Եթե Հայաստանը որոշի, որ իրեն Ռուսաստանից ինչ-որ ռազմական տեխնիկա կամ ստորաբաժանում է անհրաժեշտ, կարող է դա ոուսական կողմից խնդրել: «Ճիշտ նույնպիսի հայց կարող է մեր զորքերին ուղարկել նաեւ Ռուսաստանի ԶՈւ-ն»,- հավելեց Զաքարյանը: