Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել։ Այս մասին ԱԺ–ում հոկտեմբերի 4-ին ասել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանում չեխական արտադրության զենք է հայտնվել, դա տեղի է ունեցել առանց Չեխիայի իշխանությունների իմացության։ «Ուզում եմ վստահեցնել, որ այդ զենքը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել։ Մեր երկիրը հարգում է էմբարգոն, որը դրված է նման վտանգավոր երկրների դեմ։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր զենքը հայտնվել Ադրբեջանում, բայց վստահեցնում եմ, որ Չեխիայի իշխանությունները դրան  համաձայնություն չեն տվել»,– ընդգծել է Շտեխը։