Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչները Հայաստան կայցելեն 2016 թվականի ապրիլյան ռազմական թեժացման հետեւանքով տուժածների հետ հանդիպելու նպատակով, փոխանցում է Analitikaua-ն: 

Հայաստան պատվիրակության այցի ընթացքում մի քանի հանդիպումներ կլինեն տուժածների ընտանիքների հետ, որոնց անցյալ տարվա ապրիլին ընտրել են Ուկրաինայի Հայերի միության հումանիտար օգնություն ցույց տալու համար:

Հումանիտար օգնություն ցույց տալու որոշումն ընդունվել է 2016-ի ապրիլի 14-ին Կիեւում կայացած Ուկրաինայի Հայերի միության արտահերթ համաժողովում, երբ շրջանային հայ համայնքների ղեկավարները միաձայն աջակցել են միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությանը:

Անցյալ տարվա օգոստոսից զոհվածների 40 ընտանիքներ հումանիտար օգնություն են ստանում: Ընտրությունը կատարվել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան եւ հայկական կառույցների համատեղ աշխատանքի արդյունքներով:

Ուկրաինաի Հայերի միության փոխնախագահ Դավիդ Մկրտչյանը AnalitikaUA.net-ին ասել է, որ բոլոր գործողություններն իրականացվում են Վիլեն Շատվորյանի անձնական վերահսկողությամբ:

Մկրտչյանի խոսքով՝ «այսօր բարեգործությամբ կարող է զբաղվել ցանկություն եւ հնարավորություն ունեցող ցանկացած մարդ, դրա համար թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում տարբեր եղանակներ կան»: