WhatsApp մեսենջերը ստեղծել է իր սեփական  էմոջիների հավաքածուն, որը շատ նման է Apple-ի նամանօրինակ հավաքածուին, հայտնում է The Guardian-ը։

WhatsApp-ի եւ Apple-ի էմոջիները գրեթե նույնն են՝չհաշված որոշ տարբերություններ. ջրային ատրճանակը կանաչ գույնից վերածվել է նարնջագույնի, ուրվական էմոջիի աչքերը երկուսն էլ նույնն են, իսկ ձվածեղի մեջ հայտնվել է երկու դեղնուց մեկի փոխարեն: Փորձագետները կարծում են, որ  WhatsApp-ի մշակողներն ի սկզբանե հիմնվել են  Apple-ի էմոջիների վրա և միայն փոքր ինչ փոփոխել են դրանք, որպեսզի դրանք իրենցը անվանելու հնարավորություն ունեն:

Մյուս կողմից նշվում է, որ դա այդքան էլ վատ միտք չէ, հաշվի առնելով օգտատերերի բացասական վերաբերմունքը ցանկացած փոփոխության հանդեպ: