Հայաստանը կարող է ռուսական զորքի օգնությունը հայցել ներքին ռազմական սպառնալիքների դեպքում: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում այս մասին նշեց Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի Միացյալ խմբավորման կանոնակարգի քննարկման ժամանակ:

Այս կապակցոթյամբ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե արդյոք իշխանությունները «տրոյական ձի» չեն պատրաստում ընդդիմության ապագա հանրահավաքները ճնշելու համար:

Ի պատասխան Նահապետյանը հավաստիացրեց՝ ներքին սպառնալիքների դեպքում զորքեր հայցելը վերաբերում է միայն ռազմական բնույթի սպառնալիքներին, օրինակ՝ ահաբեկչական բանդիտային կազմավորումներին: Խոսք չի գնում քաղաքացիական անկարգությունների եւ հուզումների մասին: