ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Սու Ֆոլզ քաղաքի Մոչի Ռիկերտ անունով 8 տարեկան սենբերնարը ճանաչվել է աշխարհի ամենաերկար լեզու ունեցող շունը, հաղորդում է Daily Mirror-ը:

Շան լեզվի երկարությունը 18,58 սանտիմետր է: Գինեսի ռեկորդների գրքի հոկտեմբերի 4-ի հատուկ հրատարակության մեջ, որը նվիրված է կենդանիների ձեռքբերումներին, հիշատակցվել է նաեւ Ռիկերտի մասին: