Land Rover ընկերությունը ներկայացրել է Range Rover Sport թարմացրած հավաքածուն, որը հիբրիդային մոդիֆիկացիա ունի։ Այն կոչվում է P400e եւ ունի կենցաղային էլեկտրաէներգիայի ցանցից լիցքավորվող մարտկոց։ Նորամուծությունը բրիտանական ապրանքանիշի առաջին հիբրիդն է, փոխանցում է Motor–ը։

Range Rover Sport P400e–ի շարժիչը 2 լ ծավալով տուրբո է՝ 300 ձիաուժ հզորությամբ։  Իսկ 116 ձիաուժ հզորությամբ  էլեկտրական շարժիչն ունի 8-մխոցանի ZF ավտոմատ փոխանցման տուփ, լիթիում–իոնային մարտկոցներ՝ 13.1 կվտ/ժ տարողությամբ։

Մեքենան 100 կմ/ժ արագություն է հավաքում 6.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 200 կմ/ժ է։

Միայն էլեկտրաշարժիչով Range Rover Sport P400e–ն կարող է անցնել 51 կմ։