Ռուսաստանը կաջակցի Իրանի միջուկային գործարքին, քանի դեռ բոլորը կատարում են իրենց պարտականությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի էներգետիկայի շաբաթվա լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱԷՄԳ բոլոր զեկույցները խոսում են այն մասին, որ Իրանը կատարում է իր բոլոր պարտականությունները: Մենք առաջնորդվում ենք այդ նկատառումներով և կաջակցենք այդ գործարքին, որը կնքվել էր ԱՄՆ նախկին ղեկավարության ժամանակ, չնայած այն բանին, որ շատ տարաձայնություններ կային կապված ուրիշ հարցերի հետ», - ասել է Պուտինը: