ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները, հայտնում է Gazeta–ն։

«Մենք անձնական հարաբերություններ գրեթե չունենք։ Միայն մեկ անգամ ենք հանդիպել։ Խոսել ենք մի քանի անգամ հեռախոսով։ Այդ թվում՝ Սիրիայի խնդրի շուրջ։ Մենք այս հարցում ԱՄՆ–ի հետ համագործակցում ենք, ինչ–որ համատեղ մոտեցումներ եւ լուծումներ ենք գտնում»,– նշել է Պուտինը։

Նրա կարծիքով Թրամփի նման մարդը երբեք ոչ մեկի գերին չի լինի։