Դերասան Նիկոլայ Կարաչենկովը դուրս է գրվել Սկլիֆոսովսկու անվան Գիտահետազոտական ինստիտուտի շտապօգնության բաժանմունքից մոտ երեքշաբաթյա բուժումից հետո: Այս մասին չորեքշաբթի օրը բժշկական տեղեկատուից հայտնել են ՏԱՍՍ-ին:

Սկլիֆոսովսկու ինստիտուտ դերասանը տեղափոխվել էր սեպտեմբերի 18-ին: Այդ ընթացքում նա երեք օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մնացած ժամանակահատվածում բուժումը անցել է նյարդավիրաբուժության  բաժանմունքում:

«Դուրս է գրվել այսօր ժամը 11:45-ին: Վիճակը բավարար է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նիկոլայ Կարաչենցովի դերասանական գործունեությունը ընդհատվել էր 2005 թվականին: 2005 թվականի փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի Միչուրինի անվան պողոտայի վրա դերասանի վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել: