ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ԼԳԲՏ հանրույթի իրավունքների ոտնահարման կապակցությամբ։

«Մենք մտահոգված ենք Ադրբեջանում եւ Եգիպտոսում ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների կալանավորումների կապակցությամբ»,– ասել է Պետդեպի պետքարտուղար Հիզեր Նաուերթը, փոխանցում է Тhe Washington Blade–ը։

Նա նաեւ նշել է, որ Պետդեպը կոչ է անում երկրներին կատարել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները։