Ռուսաստանը պատմականորեն քուրդ ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ ունի, սակայն Մոսկվան անհրաժեշտ է համարում Իրաքի Քուրդիստանի իրավիճակի հարցում ամեն ինչ անել, որ այն «չթեժանա»: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վկլադիմիր Պուտինը հայտարարել է՝ մեկնաբանելով Իրաքից ինքնավար Քուրդիստանի անկախանալու հանրաքվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը նշել է, որ քրդական հարցը զգայուն թեմա է Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի համար: «Ի դեպ, քուրդ ժողովրդի հետ մեր բարեկամական հարաբերությունները պատմական են: Մենք ոչ մի բան չենք սադրում, ոչ մեկին ոչ մի բանի չենք դրդում, մենք չենք միջամտում այս գործընթացներին, այդ պատճառով էլ մեր հայտարարությունները զգուշավոր են եւ ուղված են այն բանին, որ իրավիճակը չթեժացնեն, չպայթեցնեն, որ կողմերը ամենաբարդ հակամարտային իրավիճակներում կարողանան գտել շփումների, փոխգործակցության եւ փոխընդունելի լուծում գտնելու ճանապարհը»,- ասել է ՌԴ նախագահը:

Հարցին՝ ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի նախազգուշացումը, որ կարող է դադարեցնել Իրաքի Քուրդիստանից նավթի մատակարարումը՝ կապված այնտեղ հանրաքվեի անցկացման հետ, Պուտինը պատասխանեց, որ նման արգելքը «կանդրադառնա գլոբալ էներգետիկ շուկաների վրա՝ գները վեր կբարձրանան»: «Սակայն, կարծում եմ, որ այս հարցում քչերն են շահագրգռված, հետւաբար՝ պետք է ուշադիր հետեւել այն ամենին, ինչ տեղի է ունենալու ռեալ կյանքում, եւ ցանկացած ենթադրությւն չպետք է իրավիճակի սադրանք առաջացնի»,- եզրափակել է Պուտինը: