Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ մտնել, իսկ այս մասին առաջարկները հիմնազուրկ են: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը անվտանգության տարբեր համակարգերում են: Ադրբեջանի միակ եւ մերձավոր դաշնակիցը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Թուրքիան մի երկիր է, որը Պակիստանի հետ աջակցել է 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ագրեսիային: «Թուրքիան շարունակում է Հայաստանի անվտանգության համար սպառնալիք մնալ: Այս սպառնալիքներին հակադարձելու համար Հայաստանը ՀԱՊԿ-ն է ընտրել»,- շետեց Շարմազանովը: