Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին հաղթելու վստահություն է հայտնել, փոխանցում է Gazeta-ն: 

«Ես վստահ եմ, որ մեզ բոլորի հետ համատեղ վերջնարդյունքում կհաջողվի արդյունավետորեն ավարտել «Ջեբհաթի» եւ ԻԼԻՊ-ի ահաբեկչական կազմավորումների ոչնչացումը: Շեշտը պետք է դրվի ոչ թե այն հարցի վրա, ինչը վեճի պատճառն է, այլ այն հարցի վրա, որը ընդհանուր հետաքրքրություն է հանդիսանում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ տքնաջան աշխատանքի շնորհիվ գործընթացի մասնակիցներին հաջողվել է Հարավում ըստ էսկալացիայի գոտիների համաձայնության հասնել՝ հաշվի առնելով Իսրայելի, Հորդանանի, ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը, ինչպես նաեւ Իդլիբում՝ հաշի առնելով Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի շահերը: