Պակիստանի գյուղերից մեկում մուտանտ հորթ է ծնվել՝ երկլու գլխով։ Որքան էլ տարօրինակ է՝ նրա ծնունդը որպես հրաշք չի ընկալվել։

Նա ծնվել էր սեպտեմբերի 27-ին Կարաչի քաղաքացի ոչ  հեռու Lucky Foods ֆերմայում։ Կենդանին 2 գլխով է ծնվել հազվագյուտ հիվանդության՝ պոլիցեֆալիայի պատճառով, հայտնում է Daily Mail–ը։ Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ երբ երկվորյակների էմբրիոնները մոր արգանդում սկսում են բաժանվել, ինչ–որ բան սխալ է ընթանում, եւ մուտացիայի հետեւանքով պտուղը մնում է մի մարմնով, բայց 2 գլխով։ Հորթը շատ թույլ է 2 գլուխ բարձրացնելու համար, այդ պատճառով չի կարողանում ոտքի կանգնել եւ բռնել մոր պտուկը։ Նրան շշով կերակրում է տերը։

Երբ զարմացած գյուղացին տեսել էր երկգլխանի հորթին ու շոշափել նրան, զգացել էր, որ գլուխներից մեկը տաք է, իսկ մյուսը՝ սառը։ Անասնաբույժները կասկածի տակ էին դրել այն հանգամանքը, որ կենդանին առհասարակ 1 օր էլ կապրի, սակայն նա արդեն մի քանի շաբաթ ողջ է։ Անասնաբույժները պարզել են նաեւ, որ կենդանու 2 ուղեղն էլ նորմալ գործում են եւ պատասխանատու են յուրաքանչյուրն իր օրգանների համար։