Օրեր առաջ Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ Ադրբեջանում հետախուզում հայտարարվելուց հետո Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳն–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե պետք է խուսափել Արցախ այցելելուց։

Հաղորդագրությունում նշվել է, թե Արցախ այցելությունը առանց Ադրբեջանին տեղեկացնելու հակասում է Ադրբեջանի օրենքներին, ինչպես նաեւ Արցախում թուրքական հյուպատոսություն չլինելու պատճառով Թուրքիայի քաղաքացիներին օգնություն տրամադրելն անհնարին է։

Նշենք, որ օրեր առաջ թուրք 4 հայտնի մտավորականներ այցելել էին Արցախ, որից հետո Ադրբեջանը նրաց դեմ քրեական գործ է հարուցել եւ հետախուզում հայտարարել։