Հայաստանը կկարողանա տեխնիկա նորոգել Բելառուսի եւ Ռուսաստանի համար: Հոկտեմբերի 4-ին այս մասին հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ներկայացնելով «Պաշտպանական համակարգի» ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական խմբին Հայաստանի անդամակցության համաձայնագըրը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կկարողանա ռազմական տեխնիկայի նորոգում պատվիրել ռուսական եւ բելառուսական ներքին գներով: Ըստ որում՝ չմնալով զուտ սպառեղ, այլ ինքն էլ կարող է առաջարկել որոշ տեսակի տեխնիկայի նորոգում, որի համար համապատասխան հզորություններ կհատկացնի: