Nautilus մասնավոր սուզանավի հեղինակ Պետեր Մադսենի մոտ, որին շվեդ լրագրող Կիմ Վալլի սպանության մեջ են կասկածում, ողջ կանանց գլխատման մասին տեսանյութեր են գտել, հայտնում է The Telegraph–ը։

Դատախազ Յակոբ Բուհ Ջեփսենը հայտնել է, որ մեղադրյալի արհեստանոցում գտած կոշտ սկավառակի վրա կտտանքների տեսարանով տեսանյութ են հայտնաբերել։ Գյուտարարը հերքում է, որ սկավառակն իրեն է պատկանում։ Նրա խոսքով՝ արհեստանոցի մուտքը բաց է եղել շատերի համար։

Դանիացի գյուտարարի եւ շվեդ կին լրագրողի հետ սուզանավը օգոստոսի 10-ին բաց ծով էր դուրս եկել։ Անհայտ պատճառներով այն խորտակվել էր Կոպենհագենից ոչ հեռու։ Սուզանավում գտել էին միայն Մադսենին, իսկ լրագրողի դիակը ծովում հայտնաբերվել էր 11 օր անց։ Նա գլխատված է եղել։ Սուզանավի վրա ոստիկանությունը հայտնաբերել էր Վալլի արյան հետքերը։

Մեդսենը պնդում է, որ կինը զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով. իբր նրա գլխին էր ընկել 70 կգ քաշով դիտանցքը։