Վրաստանի ԱԳՆ–ն լղոզված մեկնաբանել է քաղաքագետ Սերգեյ  Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին լուրերը։

«Նովոստի Գրուզիան» հայտնում է, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Վրաստանի ԱԳՆ–ն հրաժարվել է հավատարմագրել Հայաստանի նշանակած դեսպան Սերգեյ Մինասյանին։

Տեղեկության ճշտման համար պարբերականը դիմել է ԱԳՆ–ին, որտեղ կարճ մեկնաբանություն են տվել. «Երբ դեսպանի հետ կապված որոշում է ընդունվում, այն միշտ հրապարակային է լինում։ Այս թեմայով ցանկացած շահարկում անտեղի է»։