Դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրողի կալանավորումը տնային կալանքով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ըստ փաստաբանի՝ լրագրողի առողջական խնդիրները պահպանվում են եւ նա դեռ որակյալ բուժօգնություն չի ստանում: Բացի այդ, լրագրողի հեռախոսային խոսակցությունների վրա սահմանափակումներ են դրվել: Թույլատրվում է խոսել միայն կնոջ հետ: Փաստաբանը հայտնել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի:

Փաստաբան Զիբեյդա Սադիգովան Turan-ին հայտնել է, որ Մուխթարլին այսօրվա նիստում կրկնել է, որ ինքը մեղավոր չէ:

«Ես արդեն հինգ ամիս է՝ կալանավորված եմ: Սակայն մինչ օրս ընդամենը երեք քննչական միջոցառումներ են կատարվել», - ասել է լրագրողը:

Մուխթարլին մայիսի 29-ին առեւանգվել է Թբիլիսիում եւ բերվել Ադրբեջան: Նա դատարանում նշել է, որ իր ձերբակալությունը քաղաքական պատվեր է: