Եվրամիությունը ամերիկյան Amazon ընկերությունից պահանջել է երոպական բյուջեին հարյուրավոր միլիոնների հավելյալ հարկեր վճարել, որոնցից ընկերությունը խուսափել էր Լյուքսեմբուրգի իշխանությունների հետ գործարք կնքելու հաշվին, որտեղ գրանցված է Amazon–ի եվրոպական գրասենյակը, հայտնում է BBC–ն։

Հայցին նախորդել էր Լյուքսեմբուրգի եւ ամերիկյան ընկերության միջեւ հարկային համաձայնագրի եռամյա հետաքննությունը։ Եզրակացության մեջ ասվում է, որ գործարքը պետական աջակցության բնույթ է կրել։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը 13 մլրդ դոլարի համանման պահանջներ էր ներկայացրել Apple–ի եվրոպական ընկերությանը, որը հարկային արտոնություններ էր ստացել Իռլանդիայում։