Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին վերջին նախազգուշացումն է արել օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների հարցի վերաբերյալ: Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, Բրյուսելի գերատեսչությունը ԵՄ օրենսդրությունը խախտելու համար Բուդապեշտի նկատմամբ տուգանքի գործընթացի երկրորդ փուլն է սկսել, հաղորդում է DW- ն:

Հունգարիայի կառավարությունն այժմ ունի մեկ ամիս Բրյուսելի պահանջներին արձագանքելու համար: Այն դեպքում, երբ դրանք պատշաճ կերպով չիրականացվեն, Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական դատարան Բուդապեշտի դեմ հայց կներկայացնի: Մինչ այժմ, Հունգարիայի իշխանությունները այդ չեն արել, նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը կարծում է, որ նոր օրենքը խախտում է կազմակերպությունների ազատությունը, մասնավոր ոլորտի իրավունքը եւ անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, ինչպես նաեւ սահմանափակում է ԵՄ-ում կապիտալի ազատությունը: