Ւրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, թե իրենք չեն ճանաչում Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն։ «Այդ հանրաքվեն անօրինական է։ Միայն Իսրայելն է ճանաչել։ Չի կարող օրինական լինել մի հանրաքվե, որի որոշումը կիայացվել է «Մոսսադի» հետ սեղան նստելուց հետո։

Այդ քայլը Քուրդիստանի ղեկավարությանը դեպի մեկուսացում է  տանելու։  Իրանի եւ Թուրքիայի դիրքորոշումներն այդ հարցում վճռական են։ Իրաքում մենք կապի մեջ ենք կենտրոնական իշխանությունների հետ։ Առաջիկայում ծանրակշիռ քայլեր կարվեն»,–ասել է Էրդողանը։