Երեւանում փողոցի տեսագրող սարքերը ֆիքսել են բջջային հեռախոս գողանալու մեջ կասկածյալին

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ սեպտեմբերի 26-ին Երեւանի մի քաղաքացի հաղորդում է տվել, որ նույն օրն անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը: Փողոցի տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին:

Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 1-02, (010) 45-02-02, (010) 47-02-02:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: