Թուրքիայում հոկտեմբերի 6–ին մեծ էկրաններին բարձրանում Հայոց ցեղասպանության փոխարեն 1915–ը որպես ընդհանուր ցավ ներկայացնող  «Քարավան 1915» ֆիլմը։

Թուրքական Beyazperde կայքը գրել է, որ վերջապես տեղի է ունենալու «Քարավան 1915» ֆիլմի պրեմիերան, որին մասնակցելու է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը։

Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից:

Նա շեշտել է, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:

Ֆիլմի երաժշտական ձեւավորումն իրականացրել է Սուրեն Ասատրյանը։