ԵՄ խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովի պատվիրակության այցը Բաքվից Երեւան Հայաստանում աղմուկ է բարձրացրել։

Բանն այն է, որ պատվիրակությունը Բաքվի օդանավակայանից Երեւան է ժամանելու չարտերային չվերթով։ Այս կապակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանի կայքում հայտնվել է Բաքվից ժամանող օդանավի  մասի ծանուցում։ Դա էլ հայկական լրատվամիջոցների շրջանում մեծ հետաքրքրություն էր առաջ բերել։

NEWS.am–ի տեղեկություններով չարտերային թռիչքով Երեւան է ժամանելու ԵՄ խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակությանը։ Բաքվում պատվիրակությունը հանդիպել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ եւ այլ հանդիպումներ ունեցել։