Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, տեսանյութում երեւում է, թե ինչպես է վարորդը մի անցորդի օգնությամբ խափանված մեքենան դուրս բերում ճանապարհի երթեւեկելի գոտուց, ապա թողնելով մեքենան անծանոթի մոտ՝ գնում պահեստամաս բերել: Այդ ընթացքում անցորդը խափանված մեքենայի սրահից դյուրակիր համակարգիչ է հափշտակել եւ դիմել փախուստի: Դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվել է սեպտեմբերի 26-ին:

Տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 1-02, (010) 47-02-02:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: