Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել ղարաբաղյան կարգավորման քննարկումը ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Զախարովան նշել է, որ դա բացառված չէ, բայց դեռ անհրաժեշտ է ճշգրտել։

Նա հայտնել է, որ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին Սոչիում Ռուսստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։ Զախարովայի խոսքով՝ օրակարգում ներառված են հարցեր, որոնք ընդգրկում են ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի համագործակցության ուղղությունների լայն սպեկտր, այդ թվում հրատապ միջազգային հարցեր ։ Առանձին ուշադրություն է հատկացվելու կոռուպցիային հակազդելու, անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին։