Թուրքիայի դատարանը 42 նախկին զինծառայողի նախորդ տարվա հուլիսի վերջին՝ հեղաշրջման փորձի ժամանակ,  նախագահ Ռեջեփ Էրդողանին սպանելու փորձի մեջ մեղավոր է ճանաչել: Նրանցից շատերը ցմահ ազատազրկման են դատապարտվել, հաղորդում է Reuters-ը: Մասնավորապես նրանցից 34-ը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի:

Reuters-ը գրում է, որ  դատարանի շենքի մոտ Էրդողանի կողմնակիցները ակցիան են անցկացրել: Երբ ոստիկանները դատարանի  շենքից դուրս են բերել դատապարտվածներին, նրանց վրա ձվեր եւ պլաստմասե շշեր են նետել: Ոմանք Թուրքիայի դրոշներ են բարձրացրել՝ երգելով Էրդողանին գովաբանող հայտնի երգը եւ կոչ անելով մահապատժին վերադառնալ: