Վրաստանը ամբողջությամբ  պաշտպանում է Իսպանիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, հայտարարել է երկրի ԱԳՆ-ն, հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը:

«Վրաստանն ամբողջությամբ պաշտպանում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում Իսպանիայի Թագավորության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:  Վրաստանը հույս է հայտնում, որ Իսպանիայի Թագավորության իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա՝  հետեւելով  օրենսդրությանը, Սահմանադրությանը եւ երկրի իրավունքի սկզբունքներին», - ասել են Վրաստանի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում կայացած հանրաքվեի արդյունքում մասնակիցների 90 տոկոսը Իսպանիայի կազմից դուրս գալու կողմ է քվեարկել:  Մադրիդը հանրաքվեն անօրինական է համարում: