Հայաստանի կառավարությունը աջ ղեկով ավտոմեքենաների մասին որոշում կկայացնի: Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ խորհրդարանում կառավարության ժամին, հայտարարել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Պետք է հաշվարկել դրանց տոկոսը եւ հասկանալ, թե որքանով են նրանք խանգարում ձախ ղեկով վարորդների ռեֆլեքսներին: Այդ նպատակով ոստիկանությունից տեղեկություններ կպահանջեն, թե որքան հաճախ են այդպիսի մեքենաները վթարի պատճառ դառնում:

«Մեր գլխավոր խնդիրը քաղաքացիների անվտանգությունն է: Դրանից ելնելով՝ մենք կընդունենք վերջնական որոշում», - ասել է նախարարը: