Հայաստանի կառավարությունը բացառելու է ավտոմեքենաների կեղծ տեխզննումը: Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ խորհրդարանում կառավարության ժամին, հայտարարել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Այժմ պատրաստվում է նոր տեխզննման ընթացակարգ, որի ընթացքում մեքենան պետք է տեղադրվի էլեկտրոնային ստենդի վրա, առանց որի հնարավոր չի լինի հեռակա կարգով մեքենայի մասին տվյալներ ներբեռնել եւ տրանսպորտային միջոցի ստուգման վկայական տալ: