Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ պայմանավորվելով ԿԺԴՀ-ի վրա ճնշումների շարունակության անհրաժեշտության մասին: Այս մասին լրագրողներին է  հայտնոել  Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»: Երկու առաջնորդները համամիտ են, որ «երկխոսությունը երկխոսության համար անիմաստ է»:

Վերջին շաբաթների ընթացքում, Հյուսիսային Կորեան Ճապոնիայի տարածքով երկու հրթիռ է արձակել՝ իրկանացնելով 6-րդ միջուկային փորձարկումը: Փհենյանը շարունակում է իր նպատակակետին հասնելու համար ամեն ինչ անել: Նա ձգտում է ստեղծել միջուկային  մարտագլխիկով հրթիռ, որն ընդունակ է հարվածել Միացյալ Նահանգների մայրցամաքային տարածքին: