Dyson-ի էլեկտրական մեքենաների էներգիայի պահուստը 50-100 տոկոսով ավելին կլինի, քան շուկայի մյուս նմանատիպ մեքենաներինը: Այս մասին Wired-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ընկերության ղեկավար Մաքս Կոնզեն, հաղորդում է Motor-ը:

Նա չի նշել, թե Dyson-ում որ մեքենաների հետ են համեմատվել, քանի որ մեկ լիցքավորման դեպքում կախված մոդելից եւ արտադրողից ուղեւորության հեռահարությունը կարող է տատանվել տասնյակ կիլոմետրից մինչեւ գրեթե 600 կիլոմետր:

Այն, որ փոշեկուլներ արտադրող Dyson-ը ցանկանում է սկսել իր էլեկտրական մեքենաների արտադրությունը, հայտնի դարձավ սեպտեմբերի վերջին: Dyson-ը մտադիր է նախագծում 2 միլիարդ ֆունտ ստերլինգ ներդնել, որը կծախսվի մեքենաների մշակման համար:

Ընկերությունը մտադիր 2020-ին թողարկել մեքենաների առաջին շարքը: