Հոկտեմբերի 5-ին աշխարհի ավելի քան 100 երկրներում նշում են Ուսուցչի օրը, որը հիմնվել է 1994 թվականին: Սա բոլոր ուսուցիչների, մանկավարժների, կրթության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնն է, օր, երբ նշվում է ուսուցչի դերը որակյալ կրթության գործընթացում, հասարակության զարգացման գործում նրա անգնահատելի ներդրումը:

Տոնի հիմնադրման պատմական նախադրյալ է դարձել 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում անցկացված ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական համաժողովը: Արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն «Ուսուցիչների կարգավիճակին վերաբերող երաշխավորագրեր» փաստաթուղթն են ստորագրել: