Հայ գործընկերների հետ համագործակցության արդյունքում հաջողվել է կանխել WannaCry-ի ներթափանցումը մի քանի խոշոր բանկերի ցանց:

Այս մասին օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ անվտանգության ծառայության մարմինների ղեկավարների XVI ժողովի ընթացքում, որը հոկտեմբերի 4-5-ը անցկացվում է Կարսնոդարում, հայտարարել Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ պետության կողմից հիպերտարածության վերահսկողությունը, որի հնարավորություններն ակտիվորեն ահաբեկիչներն օգտագրոծում են, շատ կարեւոր է:

«Միջազգային իրավունքի դրույթներն ամրապնդելու անհրաժեշտությունն ակնհայտ է: Դրանք անհրաժեշտ են ազգային օրենսդրությունը ներկա իրողություններին համապատասխանեցնելու համար` միջազգային ահաբեկչությունից մեր երկրների տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին առավել արդյունավետորեն հակազդելու համար», - ասել է Բորտնիկովը:

Նրա կարծիքով, նման մոտեցումը ուղղված չէ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ ազատությունը գոյություն չունի առանց անվտանգության, եւ ցանկացած ժողովրդավարական պետություն իրավունք ունի կարգավորելու հասարակական հարաբերությունները, այդ թվում նաեւ տեղեկատվական ոլորտում` իր քաղաքացիներին ահաբեկչական սպառնալիքներից պաշտպանելու համար », - ասել է Բորտնիկովը: