Չնայած բազմաթիվ սադրանքներին եւ ագրեսիվ հռետորաբանության հակումներին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խելագար չէ: Այս եզրակացությանն է եկել ԱՄՆ հետախուզությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Կիմ Չեն Ընը շատ ռացիոնալ խաղացող է», - Վաշինգտոնում գերատեսչության կողմից կազմակերպված համաժողովում ասել է ԿՀՎ կորեական դեպարտամենտի փոխտնօրեն Յոն Սուկ Լին:

«Եթե մի կողմ թողնենք սնապարծությունը եւ հռետորաբանությունը, Կիմ Չեն Ընը չի ցանկանում Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի միացյալ ուժերին դեմ առ դեմ բախվել»:

«Կիմ Չենը նույնն է ցանկանում է, ինչ բոլոր բռնապետ առաջնորդները. երկար ժամանակ կառավարել եւ մահանալ սեփական անկողնում», - ավելացրել է նա:

Լին եւ ԿՀՎ այլ ներկայացուցիչներ կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի վարքագիծը միջազգային հարթակում հստակ նպատակ ունի:

Նրանց կարծիքով՝ Փհենյանի նպատակն է խոշոր միջուկային կայսրության անուն ունենալ եւ, ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզուց ամերիկյան զորքերի դուրսբերման մասին համաձայնության գալ: