Դեմոկրատ կոնգրեսականներ Ռո Հաննան եւ Քերոլին Մելոնին Կոնգրեսին կոչ են անում լսումներ անցկացնել սեքսի ժամանակ առանց զուգընկերոջ համաձայնության պահպանակը հանելու հարցով, որն առավել հայտնի է «stealthing» տերմինով, փոխանցում է CNN-ը: 

Կոնգրեսականները նամակով դիմել են Դատական հարցերով կոմիտեին՝ այս հարցը քննարկելու կոչ անելով, այն հույսով, որ հանրությունը կկարողանա ավելի լավ հասկանալ այս խնդրի շրջանակը եւ ուսումնասիրել իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները:

Կոնգրեսականների կարծիքով՝ «stealthing»-ը պետք է ճանաչել «սեռական զուգընկերների միջեւ վստահության ու արժանապատվության խախտում եւ հաշվի առնել սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների կանխման քաղաքականությունը մշակելիս»: Նրանք կարծում են, որ լսումները Կոնգրեսի անդամներին թույլ կտան այս հարցում ավելի գրագետ լինել: Կոնգրեսականները պնդում են, որ սեքսի ժամանակ առանց զուգընկերոջ համաձայնության պահպանակը հանելը «իավաբանական խնդիր» է դառնում: