Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը:

Նիստի սկզբում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մասնավորապես «Դատախազության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 88 կողմ, 7 դեմ ձայներով:

Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 17, իսկ հոկտեմբերի 3-ից գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 33 հարց:

Խորհրդարանի օրակարգում են մի շարք համաձայնագրեր վավերացնելու մասին նախագծեր, ինչպես օրինակ՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին հարցը: 

Հիշեցնենք, որ այս նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկվել էր նաեւ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը, որը երեկ քվեարկությամբ մերժվեց: