Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրել, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն: 

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 49,93 դոլարի։ 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով, աճել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 55,82 դոլարի։