Ճապոնիայի Նիիգատայի նահանգում բնության արտասովոր երեւույթ է գրանցվել, որը զարմացրել է ճապոնացիներին, հայտնում է Daily Mail–ը։

Օձի տեսքով անսովոր ամպ է հայտնվել երկնքում։ Հետո ամպը ոլորվելով ցրվել էր եւ անհետացել տեսադաշտից։

Բնության նմանատիպ երեւույթները գոյանում են անձրեւի եւ կուտակ ամպերի հետեւանքով եւ կարող են տորնադոյի վերածվել, եթե հասնեն երկրի մակերեւույթին։