Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ժամանած Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի օդանավի շարժասանդուղքն անսպասելի կանգնել է: Դրա պատճառով միապետը ստիպված էր ինքնուրույն իջնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Տեսանյութում սաուդյան թագավորը սկսել է շարժասանդուղքով իջնել, եւ երբ նա անցել էր ճանապարհի մի մասը, շարժասանդուղքը անսպասելի խափանվել է: Մի փոքր սպասելուց հետո միապետը որոշել է քայլելով իջնել:

Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի թագավորի պաշտոնում առաջին անգամ է Ռուսաստան այցելում: Օդանավակայանում միապետին դիմավորել է Պրեոբրաժենյան գնդի պատվո պահակը եւ նվագախումբը, նաեւ ռուսական պատվիրակությունը, որի մեջ են մտել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը եւ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը: Սպասվում է, որ Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը Մոսկվայում կլինի մինչեւ հոկտեմբերի 7-ը: